Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հին դեսպան, նոր ընտրություններ

Հին դեսպան, նոր ընտրություններ
12.02.2019 | 01:02

Նոր իշխանությունները շարունակում են դիվանագիտական կորպուսի` փոխնախարարների, դեսպանների թարմացման, փոխատեղման գործընթացը. փոփոխությունների էստաֆետը շուտով կհասնի նաև ԵՄ-ում և Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին, որի նկատմամբ անվստահություն կա, որպես նախորդ ռեժիմի ներկայացուցչի, չնայած դեսպան Մարգարյանը փորձում է ամեն կերպ ստանալ Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության բարեհաճությունը։ Ըստ մեր աղբյուրների` նրա փոփոխությունն այս փուլում նպատակահարմար չի դիտվել, նախ` հարմար թեկնածու չունենալու, ապա և` Եվրախորհրդարանի նոր ընտրությունների պատճառով. հիշենք` առաջիկայում ձևավորվելու է նոր եվրապառլամենտ, նոր եվրահանձնաժողով, ուստի որոշվել է հարցը լուծել ընտրությունների ավարտից հետո:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ